Arsedent կլինիկան առաջարկում է ստոմոտոլոգիական ծառայությունների ցանկը`
Ընդհանուր անզգայացմամ բուժում
Հիվանդի ցանկության դեպքում համապատասխան դեղամիջոցների (դիպրիվան, կալիպսոլ) ներարկումից հետո առաջանում է կարճատև քուն, որի ժամանակ կատարվում է ստոմոտոլոգիական ցանկացած միջամտություն:
Ֆիզիոթերապիա և ռենտգեն
Ժամանակակից սարքավորված կաբինետները հնարավորություն են ընձեռնում առավել արդյունավետ դարձնել ատամների և բերանի խոռոչի հիվանդությունների բուժումը:
Մանկական ստոմոտոլոգիա
Մեր բարձրակարգ մասնագետը Ձեր երեխայի ժպիտը կդարձնի գեղեցիկ: Անհրաժեշտության դեպքում կառաջարկվի երեխաների ատամների բուժում ընդհանուր անզգայացմամբ:
Օրթոդոնտիա
Իրականացվում է դիմածնոտային անոմալիաների օրթոպեդիկ բուժում, ցանկացած բարդ անոմալիաների կանխարգելում և բուժում կապված առանձին ատամների սխալ դիրքի և ատամնաշարի ձևի հետ: Բուժումը իրականացվում է ժամանակակից ապարատներով (բրեկետներով), իսկ անհրաժեշտության դեպքում օգտագործվում են մինի իմպլանտներ:
Ախտորոշումը իրականացվում է համակարգչային ծրագրի օգնությամբ, որը հիվանդին հնարավորություն է տալիս տեսնել բուժման արդյունքը (նաև դեմքի արտաքին փոփոխությունը):



Թերապեվտիկ ստոմոտոլոգիա
Մեր կլինիկայի մասնագետները լիարժեք տիրապետում են անկերային և պարապուլպալ շտիֆտների, ձուլովի և կերամիկական ներդիրների օգտագործման պրակտիկային, որոնք չեն մաշվում և ճշտորեն կրկնում են առողջ ատամի կառուցվածքը: Արմատախողովակների բուժման համար կիրառվում են բոլոր ժամանակակից մոթոդները, այդ թվում գուտապերչային շտիֆտներ և TERMOFIL համակարգ, որն ապահովում է բուժված ատամների երկարատև օգտագործումը: Հելիոպլոմբների (լուսային կարծրացման պլոմբներ) և վինիրների օգտագործման շնորհիվ մենք վերակագնում ենք ատամների անատոմիական ձևը և գույնը, որի շնորվիվ բուժված ատամը բոլորովին չի տարբերվում առողջից:






Պարադոնտոլոգիա
Պարադոնտի կամ լնդերի հիվանդությունը հանդիսանում է ատամների կորուստի հիմնական պատճառներից մեկը: Առողջ լնդերի պահպանման համար կլինիկայում անցկացվում է համընդհանուր բուժում ժամանակակից դեղամիջոցների և մեթոդների կիրառմամբ, այդ թվում նաև վիրաբուժական ճանապարհով ոսկրանյութի օգտագործմամբ, որից հետո կատարվում է ատամների վերջնական սպիտակացում:
Ատամների սպիտակեցում
Ատամների սպիտակեցումը կատարվում է բոլոր հայտնի եղանակներով`քիմիական, հալոգենային, լազերային և Power համակարգ:


Վիրաբուժական ստոմոտոլոգիա
Կլինիկայում վիրաբուժական բլոկի առկայությունը հնարավորություն է տալիս անցկացնելու դիմածնոտային բոլոր տեսակի միջամտություններ, սկսած ատամի հեռացումից մինչև իմպլանտների տեղադրում և օսթեոպլաստիկա:
Իմպլանտացիա
Ունենալով ստացիոնար պայմաններ և վիրահատարան` իմպլանտների տեղադրումը կատարվում է անթերի: Շարժական պրոթեզների ծնոտին ֆիքսացիայի համար օգտագործվում է IMTEC MID կամ ALPHA-BIO մինի իմպլանտներ, որոնք հիվանդին թույլ են տալիս լիարժեք օգտագործել շարժական պրոթեզները: Իմպլանտների տեղադրումը և պրոթեզների ֆիքսումը ծնոտին կատարվում է մեկ օրում:







Պրոթեզավորում
Բացի հայտնի օրթոպեդիկ կոնստրուկցիաներից կլինիկայում կատարվում է իմպլանտների վերապրոթեզավորում, շարժական պրոթեզների պատրաստում 2-3 օրում, լուսային մանրաթելերի օգնությամբ կամրջաձև պրոթեզների պատրաստում 1 օրում: Կլինիկան ունի առանձին ատամնատեխնիկական լաբորոտորիա, որտեղ աշխատում են բարձրակարգ մասնագետներ (Գերմանիայում վերապատրաստված):


















